կարևոր
716 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 13:31

Գործողության մեջ են դրվում ոչ պարենային արտադրանքի ոլորտի ԵԱՏՄ նորմատիվ ակտերը

Գործողության մեջ են դրվում ոչ պարենային արտադրանքի ոլորտի ԵԱՏՄ նորմատիվ ակտերը

Կառավարությունը որոշում կայացրեց գործողության մեջ դնել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերը:

Ըստ որոշման հիմնավորման, այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագրեր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց:

Ներկայումս թարգմանվել և ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատվել են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը:

ՀՀ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ  Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի:

Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, ինչի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում: