կարևոր
2283 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 13:17

ՀՅԴ ԳՄ-ի՝ լայն ուժերի մասնակցությամբ քննարկումների շարքը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին

ՀՅԴ ԳՄ-ի՝ լայն ուժերի մասնակցությամբ քննարկումների շարքը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին

ՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնում է պարբերական քննարկումների շարք՝ կարեւորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի եւ առարկայական գնահատման անհրաժեշտությունը, դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի եւ շահագրգիռ քննարկում:

Այս շարքի առաջին հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի մարտի 6-ին, ժամը՝ 15.00-18.00-ն, «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում (հասցեն՝ ք. Երեւան, Հանրապետության 65):

Համաժողովին հրավիրված են խորհրդարանական եւ արտախորհրդարանական, իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական եւ փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Համաժողովում նախատեսվում են հետեւյալ հիմնական հարցերի շուրջ քննարկումներ.

  • տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցութունը,
  • սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը,
  • կենսաթոշակային համակարգը,
  • եկամտային հարկի փոփոխությունները,
  • աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները:

Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների եւ առաջարկությունների հիման վրա կձեւավորվեն նաեւ թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար:

Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաեւ կհրապարակվեն, հանրային օրակարգ ձեւավորելու նպատակով: