կարևոր
757 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 13:11

Նեբրասկայի նահանգապետը վիրուսի պատճառով առաջարկել Է ձեռքսեղմումների փոխարեն բարեւել արմունկներով

Նեբրասկայի նահանգապետը վիրուսի պատճառով առաջարկել Է ձեռքսեղմումների փոխարեն բարեւել արմունկներով

Կորոնավիրուսի բռնկումը մարդկանց հարկադրում Է փոխել սովորությունները, ձեռնպահ մնալ համբույրներից եւ ձեռքսեղմումներից եւ ողջունի այլ ձեւեր օգտագործել հանդիպումների ժամանակ: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը խորհուրդ Է տվել ավանդական ձեռքսեղմումների փոխարեն միմյանց հպել արմունկները: Նա անձնական օրինակ Է ցույց տվել՝ այդ կերպ ողջունելով Նեբրասկայում կարանտինից դուրս եկած մի խումբ անձանց:

«Եկեք որոշ ժամանակ հրաժարվենք ձեռքսեղմումներից»,- մեջբերել Է հեռուստաընկերությունը Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների նախկին տնօրեն Թոմ Ֆրիդանի խոսքը, որը գերադասում Է մարդկանց ողջունել Հարավարեւելյան Ասիայի համար ավանդական նամաստե ժեստով (երկու ափերի միացում), բայց միեւնույն ժամանակ չի բացառում արմունկներով հպվելու միջոցով ողջունելու հնարավորությունը:

Այդ կարծիքին համաձայն Է վարվելակարգի հարցերի ամերիկացի փորձագետ Ուիլյամ Հանսոնը: Նա նշել Է, որ ողջունելիս գլխավորը ոչ թե ֆիզիկական շփումն Է, այլ զգացմունքների ջերմությունը: Նրա խոսքով՝ այժմ միանգամայն տեղին Է մարդկանց ողջունել՝ վեր պարզելով բաց ափը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: