20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Կառավարությունը «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ ներառեց նաև մրգային օղիները:
էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօր մի շարք ալկոհոլային խմիչքների համար գործում են բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք սակայն չեն տարածվում մրգային օղիների վրա:
«Վերջին շրջանում այս ոլորտում ակտիվություն կա, և դա մեզ հուշում է, որ պետք է կարգավորել նաև այդ հատվածը: Դրանք քիմիական, ֆիզիկական և կլիմայական պայմանների պատճառով առաջացող նվազեցումներն են»,- ասաց նա: