կարևոր
1279 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-05 12:56

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել Է կորոնավիրուսի պատճառով

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել Է կորոնավիրուսի պատճառով

007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից նոյեմբեր Է հետաձգվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հաղորդագրությունը մարտի 4-ին հայտնվել Է Twitter-ում կինոնկարի պաշտոնական Էջում:

«MGM եւ Universal կինոստուդիաները, ինչպես նաեւ Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը եւ Բարբարա Բրոքոլին այսօր հայտարարել են, որ իրադրության հանգամանալի ուսումնասիրությունից եւ համաշխարհային կինոշուկայի համակողմանի վերլուծություն անցկացնելուց հետո «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի թողարկման ամսաթիվը կտեղափոխվի 2020 թվականի նոյեմբեր»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հոբելյանական ֆիլմի համաշխարհային պրեմիերան պետք Է կայանար ապրիլի 2-ին Լոնդոնում: Դրան պետք Է նախորդեին մարկետինգային միջոցառումներ, որոնց, ինչպես ենթադրվում Էր, կմասնակցեին մեծ թվով մարդիկ: Այժմ ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը տեղափոխվել Է նոյեմբերի 12-ին (ԱՄՆ-ում կինոնկարը պետք Է վարձույթ մտնի նոյեմբերի 25-ին): Ավելի վաղ բոնդապատումի երկրպագուները դիմել Էին կինոնկարի ստեղծողներին՝ խնդրելով հետաձգել ժապավենի պրեմիերան, քանի որ սպասվում Է, որ ապրիլին բազմաթիվ երկրներում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը կարող Է հասնել իր բարձրակետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: