կարևոր
919 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 12:52

Արցախի ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բանակը քաղաքական զարգացումներում ներգրավելուց

Արցախի ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բանակը քաղաքական զարգացումներում  ներգրավելուց

Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով պայմանավորված, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է կատարվում բանակը ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, իր մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը և դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր պետականության հզորացման և ամրապնդման համար:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հանրապետության ներքաղաքական կյանքում տեղ գտնող համապետական կարևորության միջոցառումներին, իր կոչն է ուղղում մեր երկրում գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին և հորդորում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում: