կարևոր
1658 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 12:42

Գյումրում հայտնաբերվել է կնոջ դի

Գյումրում հայտնաբերվել է կնոջ դի

Մարտի 4-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Մանուշակ Մ.-ի դին: