կարևոր
1851 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 12:36

Մարտի 8-ից հանրապետությունում կլինի տաք եղանակ

Հանրապետությունում մարտի 8-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով: Լուրը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին՝ Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով»,- նշել է Գագիկ Սուրենյանը: