կարևոր
650 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 12:27

Ռուսաստանում 7341 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ

Ռուսաստանում 7341 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ

Ռուսաստանում վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսի վարակի նոր դեպք չի հայտնաբերվել: Այս մասին հայտարարում են Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությանից:

«Մոնիտորինգի ժամանակահատվածում գրանցվել են Չինաստանից ժամանած սուր շնչառական վիրուսային վարակի նշաններով 1314 վարակակիրներ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն, գրանցվել էին նոր կորոնավիրուսի  հաստատված 6 դեպք, երկուսը՝ Չինաստանի քաղաքացիների մոտ, չորսը՝ Ռուսաստանի: Նրանցից  մեկը վերադարձել էր Իտալիայից:

Ռուսաստանում այս պահին 7341 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ», - ասվում է հայտարարությունում: