կարևոր
1217 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 11:28

Արամ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա․ ՀՀ Ոստիկանություն

Արամ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա․ ՀՀ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ծառայողները քրեական գործի շրջանակներում Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը գործողություններ են իրականացրել: Այս մասին yerkirmedia.am-ին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում»,- ասացին ոստիկանությունից:

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին հայտնել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Ըստ փաստաբանի՝ ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի, նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, ոչինչ չեն բացատրել: