կարևոր
2176 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 11:17

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց դատական համակարգի փոփոխությունների ծավալուն փաթեթը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը: 

ԱԺ նիստում դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը  քվեարկությամբ ստացավ  76 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած «կողմ» քվեարկությունները, այսպիսով, փաթեթն ընդունվեց:

Փաթեթով դատական համակարգում առաջարկվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի:

Պատգամավորները բուռն քննարկեցին, մասնավորապես, առաջարկվող փոփոխություններից մեկը, որով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25: Ընդդիմադիրները հիմնականում համաձայն չէին այս դրույթի հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս փաթեթի վերաբերյալ ևս տարբեր տեսակետներ հնչեցին: