10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունը, ինչպես նաեւ նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը եւ Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կհանեն նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով: Մարտի 4-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին: Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք դինամիկ կերպով շտկում ենք մեր պլանները՝ հաշվի առնելով արտակարգ հանգամանքները»,- մեջբերում Է անում գործակալությունը փոխադրողի ներկայացուցչի խոսքից:
Ըստ Reuters-ի տեղեկատվության՝ Lufthansa Group-ի ամբողջ ավիահավաքակազմն ունի 770 ինքնաթիռ: Այսպիսով, սահմանափակումները կվերաբերեն դրա գրեթե հինգերորդ մասին: Նշվում Է, որ շահագործումից կհանվեն 125 մերձմայրուղային եւ միջինմայրուղային եւ 25 հեռամայրուղային օդանավեր:
Մարտի 2-ին կոնցեռնի մամուլի ծառայությունը հայտարարել Է Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի եւ մայրցամաքային Չինաստանի, Հոնկոնգի, Սեուլի եւ Թեհրանի միջեւ հունվարի վերջին սահմանված թռիչքների սահմանափակումները մինչեւ ապրիլ երկարաձգելու մասին: Սահմանափակումները նաեւ վերաբերել են Իտալիայում եւ Գերմանիայում մի շարք ուղղություններով չվերթներին։