կարևոր
2044 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-05 10:46

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բուժզննում անցնելու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում: Լուրը հայտնոմ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ըստ դիմումատուի՝ ազատությունից զրկման վայրում ստացել է բուժում, սակայն չկա դրական դինամիկա: Նրա պնդմամբ՝ իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատություն, սակայն տևական ժամանակ չի կազմակերպվում:

Բարձրացված հարցի կապակցության Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է հասցեագրել Արդարադատության նախարարություն:

Արդյունքում, դատապարտյալն անցել է անվճար բուժզննում և վիրահատվել է։