կարևոր
1026 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 10:39

Իսրայելը հրթիռային հարձակումներ է իրականացրել Հոմս և Էլ Քունեյթրա նահանգների վրա

Իսրայելը հրթիռային հարձակումներ է իրականացրել Հոմս և Էլ Քունեյթրա նահանգների վրա

Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել Իսրայելի հրթիռային հարձակումը, հայտնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը։ Այս մասին գրել է radiosputnik.ria.ru կայքը:

Սիրիական հեռուստաընկերության տվյալներով` Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել հրթիռային հարվածները Հոմս և Էլ Քունեյթրա նահանգներում: Հեռուստաընկերությունը պարաբանում է, որ հարձակումները կատարվում են «Գոլանի բարձունքներից»:

«Անհապաղ սկսել են հետ մղել հրթիռները և հաջողվել է: Ոչ մի հրթիռ իր նպատակին չի հասել»,- տեղեկացրել է Al-Ikhbariya հեռուստաընկերությունը: