կարևոր
615 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 10:27

Սլովենիայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Սլովենիայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Սլովենիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին Լյուբլյանայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ալեշ Շաբեդերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վարակվածը Սլովենիա է ժամանել Մարոկոյից Իտալիայի տարածքով, տկարություն զգալով` նա դիմել է բժշկի: Այժմ մեկուսացված է Լյուբլյանայի կլինիկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում»:

Սլովենիայում կորոնավիրուսով վարակման դեպքը ի հայտ Է բերվել մարտի 4-ին: Վարակվածի անձը չի բացահայտվում։

Նշենք, որ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի երեկոյի դրությամբ կազմել Է 94 հազար 752: