կարևոր
1479 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-05 10:05

Հայաստանցի լրագրողը մրցանակ ստացավ ԱՄՆ պետքարտուղարից եւ առաջին տիկնոջից

Հայաստանցի լրագրողը մրցանակ ստացավ ԱՄՆ պետքարտուղարից եւ առաջին տիկնոջից

Հայաստանցի լրագրող Լյուսի Քոչարյանը ստացել է 2020 թվականի «Արի կանանց» մրցանակը ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից: Մրցանակը հանձնում էին անձամբ պետքարտուղար Մայք Փոմփեոն ու Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը՝ քայլ, որն ընդգծում է մրցանակի կարևորությունը, հաղորդում է «Ամերիկայի ձնայը»։

Պետքարտուղար Փոմփեոն իր ելույթում ընդգծեց՝ մրցանակ ստացած բոլոր կանայք արիության դեմքն են խորհրդանշում՝ ոգեշնչելով մյուսներին.

«Դուք կատարում եք աշխատանք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ընտանիքների, մեր երկրների և մեր ամբողջ աշխարհի համար»:

Ես հպարտ եմ կանգնելու այս կանանց կողքին, իր բացման խոսքը սկսելով ընդգծեց ԱՄՆ-ի առաջին տիկինը.

«Այստեղ հավաքված կանայք ներկայացնում են կանանց ոգու հզորությունը: Նրանցից յուրաքանչյուրն արիության ու առաջնորդության բացառիկ հատկանիշներ է ցուցաբերել՝ հաճախ սեփական կյանքը վտանգի տակ դնելու գնով»:

Լյուսի Քոչարյանը հենց այն լրագրողն է, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր բռնության ենթարկված հայ կանանց պատմությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։