կարևոր
1908 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-05 09:44

Ռոնալդինյոն ձերբակալվել է կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և նրա եղբայրը` Ռոբերտոն ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր կիրառելու կասկածանքով:

Հյուրանոցի նախագահական սենյակում, որտեղ գտնվում էր խաղացողը, կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունը կեղծ անձնագրեր է գտել Ռոնալդինյոյի և նրա եղբոր անուններով: Այս պահին եղբայրները գտնվում են հյուրանոցում ոստիկանության հսկողության ներքո: Հինգշաբթի նրանք պետք է ներկայանան դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար:

Նշենք, որ անցած ամառ Բրազիլիայի իշխանությունները արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից: