17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 415 կողմ, 2 դեմ ձայներով հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտապ ֆինանսավորում: Օրենսդիրներն այս նպատակով բյուջեում ամրագրել են 8,3 մլրդ դոլար, հայտնել է ստորին պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Օրինագծի շրջանակում հատկացվող միջոցները ծախսվելու են նաեւ պատվաստանյութերի եւ հիվանդության հայտնաբերման թեստային համակարգերի մշակման համար:
Երկու կուսակցությունների աջակցությունը ստացած օրինագիծը պետք է ուղարկվի Սենատի հաստատմանը, որը, ինչպես սպասվում է, այն կվավերացնի մինչեւ այս շաբաթվա վերջ: