կարևոր
1081 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 23:47

Ուկրաինան նոր կառավարություն ունի

Ուկրաինան նոր կառավարություն ունի

Ուկրաինան նոր կառավարություն ունի։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի կառավարության նոր կազմը, որն առաջարկել է վարչապետ Դենիս Շմիգալը:

Պաշտոնները պահպանել են, մասնավորապես, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովը։

Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Վադիմ Պրիստայկոն նշանակվել է Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ։

Պաշտպանության նոր նախարար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տարանը, առողջապահության նախարար է նշանակվել սրտի վիրաբույժ Իլյա Եմեցը։

Երիտասարդության և սպորտի նախարար է նշանակվել Ուկրաինայի Սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վադիմ Գուտցայտը։

Նոր կառավարության կազմը հաստատվել է Ռադայի արտահերթ նիստում։