կարևոր
1839 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-04 22:04

Սեւան քաղաքում սկսվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործարկման աշխատանքները

Սեւան քաղաքում սկսվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործարկման աշխատանքները

Սեւան քաղաքում մեկնարկել է վերականգնողական կենտրոնի գործարկումը: 2019 թվականից «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» աջակցությամբ Սեւան քաղաքում սկսվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործարկման աշխատանքները: Համայնքի ավագանու կողմից անհատույց տարածք է հատկացվել կենտրոնի գործունեության համար: Երկամյա ծրագրից հետո 2021 թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։ Լուրը հայտնում են Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

«Այդպիսով, Սեւանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրի թիրախը Սեւան համայնքն է եւ տարածաշրջանի գյուղական համայնքները: Կենտրոնի հիմնական գործառույթն է՝ մասնագիտացված ցերեկային խնամքի կենտրոնի միջոցով հաշմանդամություն եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված աշխատանքների իրականացում, որի շնորհիվ էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Կենտրոնում աշխատելու է 12 հոգուց բաղկացած անձնակազմ: Ծրագրի մեկնարկից առաջ ստորագրվել է համագործակցության Հուշագիր Սեւան համայնքի եւ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջեւ,- նշել է Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը: