Ամերիկյան Թենեսի նահանգում հզոր տորնադոյի հետեւանքով՝ զոհերի թիվը հասել է 25-ի: Կան բազմաթիվ վիրավորներ:
Ամենաշատը տուժել է նահանգի ամենամեծ քաղաքը՝ Նեշվիլը:
Քաղաքը նմանվել է պատերազմական գոտու: 44 հազար մարդ առանց էլեկտաէներգիայի է մնացել: Նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 2 օրից Թենեսի այցելել: