կարևոր
1862 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 21:07

Կորոնավիրուսի պատճառով Իտալացի նախարարը կամավոր կերպով կարանտինի մեջ է գտնվում

 Կորոնավիրուսի պատճառով Իտալացի նախարարը կամավոր կերպով կարանտինի մեջ է գտնվում

Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ստեֆանո Պատուանելլին կամավոր կերպով մինչև մարտի 10-ը կարանտին է սահմանել ինքն իր նկատմամբ: Այս որոշումն իտալացի նախարարը կայացրել է՝ ելնելով այն հանգամանքից, որ փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել Լոմբարդիա մարզի տնտեսական զարգացման հարցերով տեսուչ Ալեսսանդրո Մատիոնցոլիի հետ, որը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Մատինցոլի հետազոտության դրական արդյունքների մասին տեղի ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել անցյալ երկուշաբթի: Դրանից հետո նման հետազոտություններ են անցել քաղաքական գործչի բոլոր գործընկերները Լոմբարդիա մարզից, որը դարձել է Իտալիայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը: Պարզվել էր, որ մարզային կառավարության անդամներից ոչ ոք կորոնավիրուսով վարակված չի եղել:

Կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել նաև Պատուանելլին, և հետազոտության արդյունքները բացասական են եղել, սակայն վերջինս որոշել է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել: Նա կարանտինի մեջ է գտնվում նախարարության շենքում, շարունակում է աշխատել, սակայն անձամբ չի շփվում գործընկերների հետ: