կարևոր
1217 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 22:42

Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը

 Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ում վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը: Այս մասին հայտնում է իտալական ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին` Համլետը»,- գրված է ակումբի հրապարակման մեջ:

Մխիթարյանի կինը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը: