կարևոր
794 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 20:14

ԱՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքի մասին լուրերը

ԱՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքի մասին լուրերը

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքում է այն լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք կա, նշելով որ   այս հարցում որևէ նոր տեղեկության առկայության դեպքում իրենք պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեն:

«Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք, բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք: Նման բան չկա»,- ասաց Նիկողոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ,
ովքեր
 շփվել են այդ տղամարդու հետ: