09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Մարտի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՅԴաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի միջեւ։
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատրյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։