կարևոր
739 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 19:34

Նոր Նորքի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ

Նոր Նորքի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ

Մարտի 2-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ ծառայողների և բաժնի վետերանների հետ համատեղ, Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը` Երևանի, երկուսը Զովունի և Նոր Խարբերդ գյուղերի բնակիչներ էին: Տեկեղությունը հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Պարզվել է, որ նրանք նախորդ տարվա հոկտեմբեր և այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Կոտայքի մարզում ու մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են մի շարք բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ:

Գողությունների փաստով հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են: