9432 դիտում, 2020.03.04 19:25

Սուրեն Պապիկյանի բացահայտ քարոզչությանը՝ Գևորգ Գորգիսյանի արձագանքը

Սուրեն Պապիկյանի բացահայտ քարոզչությանը՝ Գևորգ Գորգիսյանի արձագանքը

Աժ-ում կառավարության անդամենրի և պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն հայտարարությունները, որոնց համաձայն մարզպետներն իրենց մոտ են կանչում ենթականերին ու հրամայում աշխատել  «Այո»-ի օգտին։ 

«Արդյո՞ք ստուգվե՞լ են այդ հայտարարույթյունները,  որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում»,- հետաքրքրվեց պատգամավորը։ 

Հարցին պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Ես բացառում եմ որ մեր քաղաքական ուժի, «Այո»-ի շտաբի,  առավել ևս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ։ Նման հրահանգ չի եղել։ Ես նաև հայտարարել  եմ, որ որևէ համայնքապետ թող արջի ծառայություններ չմատուցի։ 
Բայց, քանի որ կա մանիպուլյացիայի որոշակի հիմք կամ քողարկված մանիպուլյացիա ես ուզում եմ նաեւ Ձեր հարցերին պատասխանել։ Չգնանք այն դաշտ որ մենք պաշտպանվում ենք։ Հայաստանի քաղաքացուն տրված է հնարավորություն քվեարկել իր մտքով, խղճով ու կամքով։ Մենք մեր լիազորությունները չշրջանցելով միեւնույն ժամանակ տուրք չեն տալու Ձեր մանիպուլացիաներին»,-նշեց Պապիկյանը։ 

Նախարարի ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, սակայն նշեց, որ Պապիկյանն իր լիազորությունները կատարելիս  քարոզչություն  իրականացրեց։ 

«Պարոն Պապիկյան․ եկեք արձանագրենք, որ ձեր պոշտոնեական լիազորությունները կատարելիս հենց հիմա դուք քարոզչություն  էիք անում, ինչն օրենքում արգելված է։ Հուսով եմ սա չի շարունակվելու։ Հարց ու պատասխանի նիստերի դահլիճում ներկա գտնվելը բխում է պաշտոնական լիազորություններից և նախարարի լիազորությունները չի սահմանվում ժամերով»,- նկատեց Գորգիսյանը։ 

կիսվել նյութով -