կարևոր
815 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 18:23

Մնացականյանը ներկայացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը

Մնացականյանը ներկայացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով այնտեղ ապրող բոլոր խմբերի շահերը:

Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

«Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի, այդ թվում` էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը»,- ասաց Մնացականյանը: