կարևոր
2326 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 18:17

Զինծառայողների սոցիալական ահահովության հիմնադրամը շուրջ 1.9 մլրդ դրամ չվճարված դրոշմանիշային վճարների պարտավորություն ունի. Տիգրան Ուրիխանյան

Զինծառայողների սոցիալական ահահովության հիմնադրամը շուրջ 1.9 մլրդ դրամ չվճարված դրոշմանիշային վճարների պարտավորություն ունի. Տիգրան Ուրիխանյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրապարակեց, որ Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամում գաղտնի ծախսեր են կատարվել, ընդ որում հիմնադրամն այս պահին 1.9 մլրդ դրմ չվճարված դրոշմանիշային վճարների կուտակված պարտավորություն ունի:

«Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելով՝  ես հարցումների արդյունքում ստացել եմ գրություն վարչապետի աշխատակազմից, որտեղ շարադրվում է հիմնադրամի գումարների ենթադրյալ մուտքերի և փոխանցումների մասին: Վարչապետի օգնականը գրում է, որ այս պահին առկա է 1.9 մլրդ դրամ չվճարված դրոշմանիշային վճարների կուտակված պարտավորություն, որի հավաքագրման ուղղությամբ ՊԵԿ-ը վարչարարություն է իրականացնում»: 

Պատգամավորի փոխանցմամբ նա նաև ձեռք է բերել գրություն Դատախազությունից, որտեղ նշված է եղել, որ առկա են գաղտնի, ոչ հրապարակային որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն արտացոլվում հաշվետվության մեջ: 

«Ուսումնասիրությամբ պարզվել են, որ հաշվետվության և պարտադիր վճարներից գոյացած մուտքերի միջև տարբերությունը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով: Առկա են գաղտնի, ոչ հրապարակային որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն արտացոլվում հաշվետվության մեջ: Հիմնադրամի բոլոր ծախսերը կատարվում են հոգաբարձուների խորհրդի որոշումների հիման վրա: Սակայն ո՞վ է իրավունք ունեցել գաղտնի գումարներ ծախսել»,- Ուրիխանյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Վարչապետն էլ պատասխանեց. «Աուդիտ հրավիրեք, ստուգեք: Եթե պետք է, ՊՎԾ-ին խնդրենք, գան ստուգեն»: