կարևոր
1627 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 18:16

Երեխաներն ու դեռահասներն ամենից քիչ են ենթակա կորոնավիրուսով վարակվելու ռիսկին. չինացի գիտնականներ

Երեխաներն ու դեռահասներն ամենից քիչ են ենթակա կորոնավիրուսով վարակվելու ռիսկին. չինացի գիտնականներ

Չինացի գիտնականները վերլուծել են նոր կորոնավիրուսով վարակվելու շանսերը տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների համար: Ռիսկն ամենից քիչ Է մինչեւ տասը տարեկան երեխաների եւ 10-ից մինչեւ 19 տարեկան դեռահասների համար. վարակվածների թվում նման պացիենտների միագումար բաժինը կազմում Է ընդամենը մոտավորապես 2 տոկոս: Դա հետեւում Է այն հետազոտությունից, որը հրապարակել Է JAMA գիտական հանդեսը, որին հղում Է արել ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը:

Հետազոտությունը հիմնված Է հիվանդանալու գրեթե 45 հազար հաստատված դեպքերի տվյալների վրա, որոնք հավաքվել են մինչեւ 2020 թվականի փետրվարի 12-ը: Վերլուծությունը ցույց Է տվել, որ առավել մեծ բաժինը՝ վարակվածների 86,6 տոկոսը, վերաբերում Է 30-ից մինչեւ 79 տարիքային խմբին: Ընդսմին մինչեւ 10 տարեկան երեխաներին բաժին Է ընկնում հիվանդացածների 0,9 տոկոսը, 10-ից մինչեւ 19 տարեկանների խմբին՝ 1,2 տոկոսը: Հետազոտության հեղինակները հաստատում են իրենց գործընկերների ավելի վաղ արված եզրակացություններն այն մասին, որ վարակման ռիսկն անհամեմատ ավելի մեծ Է տարեցների շրջանում:

«Վիրուսն առաջին հերթին ախտահարում Է խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպիսիք են՝ ասթման, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային պաթոլոգիաները»,-ասված Է հոդվածում: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում Covid-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել Է հիվանդանալու 80 հազար 270 դեպք, մահացել Է 2981 մարդ, ապաքինվել գրեթե 50 հազար հոգի: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում 38 մահ Է գրանցվել կորոնավիրուսից, հայտնաբերվել Է 119 նոր հիվանդացած: Վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում, մահացել Է 37 մարդ, մեկ օրում այստեղ հայտնաբերվել Է 115 նոր հիվանդ: Չինացի հետազոտողները նոր տիպի կորոնավիրուսի երկու ենթատիպ են հայտնաբերել, որոնցից մեկն ավելի վարակիչ Է մյուսից:

Այդ մասին գրել Է «Բեյցզին ժիբաո» թերթը՝ վրայակոչելով Չինաստանի Գիտությունների ակադեմիան: Հետազոտողներն ուսումնասիրել են նոր տիպի կորոնավիրուսի 103 նմուշ եւ հայտնաբերել, որ վերջին ժամանակներս դրանում հայտնվել են արդեն 149 մուտացիաներ: Նաեւ վիրուսը զարգացել Է՝ վերածվելով երկու ենթատիպի՝ տիպ S եւ L: Այդ ենթատիպերը գիտնականները գտել են 101 նմուշի մեջ, դրանց 30 տոկոսը վերաբերում Է S տիպին, 70 տոկոսը՝ L տիպին: Մասնագետները նշում են, որ երկրորդն ավելի վարակիչ Է, քան առաջինը: ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել Է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Հրապարակման մեջ ասված Է, թե հիվանդությունը հատկապես ինչպես Է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում Է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են ենթարկվում սրտամկանի բջիջները:

Գիտնականները նաեւ նշում են, որ կորոնավիրոսի հետքեր են հայտնաբերել մարդու արտաթորման համակարգի արգասիքներում: Դա նշանակում Է, որ դրանք կարող են լինել օդա-կաթիլային ճանապարհով վարակման աղբյուր: Վիրուսային թոքաբորբի հարուցիչը կարող Է փոխանցվել խոսակցության, հազի եւ փռշտոցի ժամանակ: Նաեւ առողջ մարդը կարող Է կորոնավիրուսով վարակվել այն դեպքում, եթե նրա շնչառական համակարգ են ընկնում կախույթային փոշու մասնիկներ, որոնց մեջ հիվանդության հարուցիչ Է լինում: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել Է, որ ՉԺՀ-ն դեմ Է այն բանին, որ COVID-19-ն անվանեն «չինական վիրուս»:

«Առանձին ԶԼՄ-ներ COVID-19-ն անվանում են «չինական վիրուս», եւ դա չափազանց անպատասխանատու Է: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս դրա դեմ»,- ասել Է դիվանագետը: Չժաո Լիցզյանն ընդգծել Է, որ, նախ՝ հիվանդության աղբյուրը պարզելու աշխատանքը դեռեւս շարունակվում Է, եւ վերջնական եզրակացություններ առայժմ չկան: Նա հիշեցրել Է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանի հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսի նոր տեսակն առաջին անգամ Չինաստանում հայտնաբերվելու փաստն ամենեւին չի նշանակում, որ նոր կորոնավիրուսն սկիզբ Է առել հենց այստեղից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: