կարևոր
653 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 18:12

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակում Է բոլոր դպրոցներն ու համալսարանները

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակում Է բոլոր դպրոցներն ու համալսարանները

Իտալիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կարգադրել Է մինչեւ մարտի կեսերը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները: Այդ մասին մարտի 4-ին հայտնել Է ANSA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ուժի մեջ Է մտնում հինգշաբթի օրվանից՝ մարտի 5-ից: Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել 79 մարդ, վարակվածների թիվը հասել Է 2263-ի, ապաքինվել Է 160 մարդ: Վարակման դեպքեր են գրանցվել երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում, Էպիկենտրոններն են՝ Լոմբարդիան եւ Վենետոն։