կարևոր
1849 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 18:08

Հրազդանում 81-ամյա կնոջը սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել մարտի 4-ին Հրազդանում 81-ամյա կնոջ սպանության դեպքից: Ինչպես yerkirmedia.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կնոջը հյուրընկալվել էր Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։

«Վեճ էր սկսվել, որի ընթացքում տղամարդը խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել էր տարեց կնոջը։ Կասկածվողը մարտի 4-ի լուսադեմին էր հայտնաբերվել, բերման ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: