ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցել է՝ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու համար։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Օհանյանը, որ մեղադրվում է նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար, այս գործով մեղադրանքը ևս չի ընդունում։