կարևոր
1432 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 17:08

Նիկոլ Փաշինյանի թիկնապահի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան. ԱՆ խոսնակ

Նիկոլ Փաշինյանի թիկնապահի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան. ԱՆ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Նա պարզապես վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտություններ և այժմ իրեն լավ է զգում: Այս մասին ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ բարձր ջերմություն և կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ են նկատել:

Ըստ տեղեկությունների՝ նրան անհապաղ Երևան են ուղարկել՝ ինֆեկցիոն հիվանդանոց: Նշվում է, որ այս տեղեկությունից հետո ստիպված կլինեն թեստավորում անցնել Վրաստանի վարչապետն ու նրա թիկնազորի անդամները: