կարևոր
2170 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 17:50

Երևանի խոշոր սուպերմարկետներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. ՍԱՏՄ

Երևանի խոշոր սուպերմարկետներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. ՍԱՏՄ

Հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես, կորոնավիրուսի վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա ընթացքում 3-4 անգամ պարբերականությամբ: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց անմիջականորեն կարող են հպվել սպառողները:

Տեսչական մարմինը հորդորում է իրացման կետերին իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը: