կարևոր
2256 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 17:03

Իրավապահ մարմինները ամբողջ ծավալով չեն իրականացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ես ակնկալում եմ. Նիկոլ Փաշինյան

Իրավապահ մարմինները ամբողջ ծավալով չեն իրականացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ես ակնկալում եմ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հիշելով վարչապետի այն հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնյաները նախկինում ծրարով աշխատավարձ են ստացել:

«Պետական պաշտոնյաները ծրարով աշխատավարձ են ստացել, ինչը համակարգային կոռուպցիայի նշան է: Այս երկու տարվա ընթացքում իրավապահ մարմինները պարզե՞լ են արդյո՞ք, թե ովքեր և որքան են ստացել և ամենակարևորը` ումի՞ց են ստացել: Հարցաքննվելո՞ւ են արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները»,- հետաքրքրվեց Մանե Թանդիլյանը:

Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան նշեց, որ իրավապահ մարմինները չեն հասցնում զբաղվել իր կատարած բոլոր հայտարարություններով:

«Ես այնքան հայտարարություններ եմ արել, որ իրավապահ մարմինները չեն հասցնում զբաղվել դրանցով: Ես գտնում եմ, որ իրավապահ մարմինները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում  հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ես ակնկալում եմ: Երբ իրավապահ մարմինները այնքան արդյունավետ կլինեն, որ հասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվեն, ես կհամարեմ, որ համակարգային լուրջ հաջողությունների ենք հասել»,-նշեց վարչապետ Փաշինյանը: