կարևոր
2280 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 17:01

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են լուծել կայանատեղիների խնդիրը:

Վարորդներին հունվարի 25-ից արգելվել է ավտոբուսները կայանել Հանրապետության հրապարակի տարածքում, ինչը առաջացրել է նրանց դժգոհությունը: Ըստ ակցիայի մասնակիցների՝ գրեթե երկու ամիս չաշխատելու պատճառով իրենք նաև ֆինանսական կորուստներ են կրել:

Տուրիստական ավտոբուսների վարորդները պահանջում են տրամադրել կայանատեղի, որը չի խոչընդոտի երթևեկությանը, տարածքի տեսանելիությանը, պատրաստակամ են վճարել նաև հարկերը:

Ակցիայի մասնակիցները պատրաստվում են ավտոբուսները կայանել հրապարակի չթույլատրված հատվածում՝ ցույց տալու համար, որ որևէ խոչընդոտ չեն ստեղծում երթևեկության համար: