կարևոր
1047 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 16:54

Չինաստանը հրապարակել է կորոնավիրուսով վարակվածների հերձման արդյունքները

Չինաստանը հրապարակել է կորոնավիրուսով վարակվածների հերձման արդյունքները

ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել Է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Կոմիտեի մասնագետները, մասնավորապես, պարզել են վարակման աղբյուրները: Լուրը հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը, մեջբերելով «Սինհուան»-ի տվյալները։ 

Հրապարակման մեջ ասված է, թե հիվանդությունը հատկապես ինչպես է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են ենթարկվում սրտամկանի բջիջները: Գիտնականները նաեւ նշում են, որ կորոնավիրոսի հետքեր են հայտնաբերել մարդու արտաթորման համակարգի արգասիքներում: Դա նշանակում է, որ դրանք կարող են լինել օդա-կաթիլային ճանապարհով վարակման աղբյուր:

Դա նշանակում է, որ վիրուսային թոքաբորբի հարուցիչը կարող է փոխանցվել խոսակցության, հազի եւ փռշտոցի ժամանակ: Նաեւ առողջ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել այն դեպքում, եթե նրա շնչառական համակարգ են ընկնում կախույթային փոշու մասնիկներ, որոնց մեջ հիվանդության հարուցիչ է լինում: