կարևոր
950 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 16:46

Հակակորոնավիրուսային կանխարգելիչ խորհրդակցություն՝ ԱԻ նախարարությունում

Հակակորոնավիրուսային կանխարգելիչ խորհրդակցություն՝ ԱԻ նախարարությունում

Մարտի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը:

Նախարարը հանձնարարեց միջգերատեսչական և տեղական ինքնակառավարման մակարդակներում շարունակել սերտ համագործակցությունը, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ գործողություններ: Մասնավորապես, իրազեկել քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների մասին, ապահովել առավելագույն սանիտարահիգիենիկ-պաշտպանական միջավայր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ մարդկանց հետ շփումներում խստորեն հետևելով առողջապահության նախարարության նախանշած նորմերին: