կարևոր
1610 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 16:08

Թուրքիան մարտի 5-ի բանակցություններից հրադադարի ռեժիմի հաստատում է ակնկալում

Թուրքիան մարտի 5-ի բանակցություններից հրադադարի ռեժիմի հաստատում է ակնկալում

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հրադադարի ռեժիմ կհաստատվի Սիրիայի Իդլիբի նահանգում: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է խորհրդարանում ունեցած ելույթից հետո։

«Մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններից հրադադարի ռեժիմի հաստատում ենք ակնկալում»,-ասել է Էրդողանը:

 Թուրքիայի նախագահը պարզաբանել է Սիրիայի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է զինամթերք տրամադրել Անկարային, Սիրիայի Իդլիբի նահանգում գործողություններ իրականացնելու համար:

Հիշեցնենք,որ մարտի 4-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել,որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք  բանակցությունները թույլ կտան հասկանալ Իդլիբի ճգնաժամի պատճառները եւ դրա վերացմանն ուղղված միջոցառումներ մշակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: