կարևոր
961 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 16:00

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժման դեղամիջոցի գինը մարտի 1-ից իջել է

Առողջապահության նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց Տրաստուզումաբի (ապրանքային անունը` Հերցեպտին) մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով: Այս մասին ֆեյսբուքան էջում գրել է Առողջապահության նախագահ Արսեն Թորոսյանը:

«Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10% իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ: Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում»,- նշել է նախարարը։