կարևոր
944 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 15:09

Պեսկովը ներկայացրել է, թե ինչպես են Պուտինին պաշտպանում կորոնավիրուսից

Պեսկովը ներկայացրել է, թե ինչպես են Պուտինին պաշտպանում կորոնավիրուսից

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին նոր կորոնավիրուսից պաշտպանելու ուղղությամբ մի շարք միջացառումներ են ձեռնարկվում: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի պնդմամբ ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները նախագահին կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով:

Նա հավելել է, որ ՌԴ նախագահին կորոնավիրուսից պաշտպանում են քաղաքացիներին հասանելի միջոցներով՝ հիգիենայի տարրական կանոնների պահպանմամբ:

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք. վարակակիրներից 2-ն առողջացել են: