կարևոր
672 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 14:36

Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք

Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք

Մինսկում նոր  կորոնավիրուսի վարակման չորս դեպք է գրանցվել, իսկ ևս երկու վարակակիր գտնվում է Վիտեբսկի մարզում: Այս մասին հայտնում են Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Նոր կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը Բելառուսում գրանցվել է Իրանցի ուսանողի մոտ, որը սովորում է Մինսկի համալսարաններից մեկում:

Նշենք, որ մարտի 4-ի դրությամբ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 93 հազարը, մահացել է 3202 մարդ, առողջացել է ավելի քան 50 հազար վարակակիր:

Վերջին շաբաթների ընթացքում բռնկում է նկատվել Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: