կարևոր
1540 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-04 13:50

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել քաղաքապետարանի մոտ․ նա բերման է ենթարկվել

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել քաղաքապետարանի մոտ․ նա բերման է ենթարկվել

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստիկանները կանխեցին հետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխեցին ոստիկանության բաժին:

Տեղում հավաքված ոստիկանները նշեցին, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել:

Տեղում հավաքվածների խոսքով՝ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:

Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ:

Նշենք, որ ամեն ինչ տեղի էր ունենում մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես եք իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում:

Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դեպքի հանգամանքները պարզվում են: