կարևոր
931 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 14:07

2019 թվականի ընթացքում բացահայտվել է 1500 չգրանցված աշխատող. (տեսանյութ)

2019 թվականին տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի աճ՝ հիմնականում մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմնակերպման, մեծածախ առևտրի, սննդամթերքի արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ հարկային վարչության կազմակերպման դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։

Ըստ Թամազյանի հավաստմամբ աշխատողների թվաքանակի աճը պայմանավորված է նոր աշխատատեղերի ստեղծմամբ, հարկ վճարողների ինքնահայտարարագրմամբ որի արդյունքում հարկ վճարողները  պետք է հայտարարագրեն իրենց թերահայտարարագրած աշխատատեղերը։

«Այս պահին 32 հազար սուբյեկտ ներկայացրել է հայտ, որ համարվի միկրոձեռնարկության սուբյեկտ։ Սակայն նրանց ներկայացված հայտերի ուսումնասիրությամբ հետևյալ ռիսկերն են ի հայտ եկել, որ առանձին հարկ վճարողներ, գերազանցելով 24 մլն դրամի շեմը, դադարեցրել են իրենց գործունեությունը, բացել են անհատ ձեռնարկատեր կազմակերպություն և իրենց անվամբ ՀԴՄ-ն գրանցել են մեկ այլ կազմակերպության անվամբ, և նոր ստեղծված կազմակերպությունը փորձել է ներկայանալ միկրոձեռնարկության դաշտում»։

Կարեն Թամազյանը նաև ընդգծեց, որ 2020 թվականին ՀԴՄ ստուգումները իրականացվելու են մեծ քանակով և լինելու են թիրախային։ Նա հավելեց նաև, որ 2019 թվականի ընթացքում բացահայտվել է 1500 չգրանցված աշխատող:

Մանրամասները՝ տեսանյութում։