ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին տեղեկանում ենք ԴԱՏԱԼԵՔՍ Դատական-տեղեկատվական համակարգից։
Օրբելյանը դատարանից պահանջում է պատրավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար, ինչպես նաև պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում: