կարևոր
852 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 13:34

Սիրիայում երկու թուրք զինվորական է մահացել

Սիրիայում երկու թուրք զինվորական է մահացել

Սիրիայի Իդլիբ նահանգում սպանվել է երկու թուրք զինծառայող, ևս վեց զինծառայող վիրավորվել է: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իդլիբ նահանգի շուրջ իրավիճակը սրվել է փետրվարի 27-ին, երբ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, զինյալները փորձել են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել:

Սիրիական զորքերի հարձակման հետևանքով սպանվել է 36 թուրք զինծառայող: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ահաբեկիչների թվում են եղել նաև Թուրքիայի զինված ուժերը:

Նշենք, որ Անկարան Սիրիայում փետրվարի 27-ին սկսեց նոր գործողություն, որը կոչվում է «Գարնանային վահան», որը  հարվածներ է հասցնում սիրիական բանակի թիրախներին և կադրային ուժերին: Թուրքիան Սիրիայում արդեն իրականացրել է երեք ռազմական գործողություն ՝ «Եփրատի վահան», «Ձիթապտղի ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»:

Արդյունքում ստեղծվեց անվտանգության բուֆերային գոտին սահմանամերձ Ազազ և Ջարաբլուս քաղաքների միջև, Թուրքիան գրավեց Աֆրինը, իսկ Եփրատ գետից արևելք գտնվող տարածքը վերցրեց վերահսկողության տակ: