կարևոր
2559 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 13:08

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում կտրող-ծակող գործիքներով սպանված կնոջ դի է հայտնաբերվել

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում կտրող-ծակող գործիքներով սպանված կնոջ դի է հայտնաբերվել

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի 216 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

ՀՀ ոստիկանությունից նշել են, որ ահազանգը ստացվել է մարտի 4-ին ժամը 00:30-ին:

«Մեկնած օպերատիվ քննչական խումբը բնակարանի միջանցքի հատակին ընկած վիճակում հայտնաբերել է նույն տան բնակիչ, թոշակառու, 1939 թվականին ծնված կնոջ դի: Նրա արտաքին զննությամբ, կրծքավանդակի և մեջքի շրջանում հայտնաբերվել են կտրած, ծակած վերքեր»,- նշել են ոստիկանությունից:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: