Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում բժշկական պաշտպանիչ պարագաների պակասի ու դրա հետեւանքով գնաճի մասին: Կազմակերպությունը խնդրել է կառավարություններին մինչեւ 40 տոկոսով ավելացնել դրանց արտադրությունը:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է 12 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի նոր տեսակի տարածման դեմ: Փաթեթը ներառում է ցածր տոկոսով վարկեր, դրամաշնորհներ եւ տեխնիկական օգնություն: Գրիպանման վարակի դեմ պայքարում է արդեն մոտ 80 պետություն: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 92 հազարի, որից ավելի քան 80 հազարը միայն Չինաստանում: Ավելի քան 3 հազար մարդ մահացել է, ճնշող մեծամասնությունը՝ կրկին Չինաստանում: Մեր հարավային հարեւան երկրում՝ Իրանում, զոհերի թիվը հասել է 77-ի, իսկ Եվրոպայում վարակից ամենաշատը տուժածն Իտալիան է: Այս երկրում՝՝ 79 մարդ է մահացել: