կարևոր
2220 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 12:48

Եղիսաբեթ II թագուհին արքայազն Հարրիին առաջարկել է վերադառնալ տուն

 Եղիսաբեթ II թագուհին  արքայազն Հարրիին առաջարկել է վերադառնալ տուն

Եղիսաբեթ II թագուհին հանդիպել է արքայազն Հարրիին եւ նրան առաջարկել է կնոջ եւ որդու հետ վերադառնալ տուն՝ Մեծ Բրիտանիա, թագավորական տան ավագ անդամի կարգավիճակով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Հանդիպումը կայացել է Վինձորյան պալատում՝ կիրակի օրը և տևել է 4 ժամ, պետք է քննարկեին արքայազնի ապագան:

Թագուհին վճռական է տրամադրված royal (արքայական) բառի կոմերցիոն օգտագործման դեմ եւ հանդիպման ժամանակ Հարրիին է ներկայացրել իր դիրքորոշումը Sussex Royal բրենդի միջոցով սեփական միջոցներն աշխատելու վերաբերյալ:

Սպասվում է, որ արքայազնի կինը՝ Մեգան Մարքլը, Մեծ Բրիտանիա կժամանի մոտակա երկու օրերի ընթացքում: 9 ամսական Արչի Հարիսոնին նա կթողնի Կանադայում՝ դայակի խնամքին:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Սասեքսի դուքսը եւ դքսուհին հայտարարել էին, որ հրաժարվում են թագավորական տիտղոսներից եւ արտոնություններից: